Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 25-26-ին պաշտոնական այցով գտնվելու է Արգենտինայնում, տեղեկացնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով, որ շարունակվում է Միրզոյանի այցը Լատինական Ամերիկա։
Ըստ հաղորդման՝ Միրզոյանը կհանդիպի Արգենտինայի արտաքին հարաբերությունների միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյ, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Օրակարգում ներառված են նաև փորձագիտական, գիտահետազոտական և առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփումներ։
Օրեր առաջ Միրզոյանն Ուրուգվայում էր, որտեղ պաշտոնապես բացվեց Հայաստանի դեսպանությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը