Ոստիկանության Երևանի Նոր Նորքի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ներխուժած անձանցից երկուսը Ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսին վնասազերծել են ԱԱԾ ծառայողները։
ՔԿ-ի հաղորդմամբ՝ վերջինս ձերբակալվել է հանցանքն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։
Այս պահին կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հավելում է իրավապահ մարմինը։
Այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 հոգի փորձել է ներխուժել ոստիկանության վարչական շենք, նրանք գործադրել են նռնակ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ներխուժման փորձ ոստիկանության Նոր Նորքի բաժին. կան վիրավորներ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վնասազերծվել է զինված ներխուժման փորձ կատարած երրորդ անձը