Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը, շաբաթ օրը հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին և բոլորին, ովքեր տուժել են այս սարսափելի հանցագործությունից», - նշել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան:
Բլինքենը հավելել է՝ Վաշինգտոնը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և համերաշխություն հայտնում Ռուսաստանի ժողովրդին՝ սգալով զոհվածների համար։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և աշխարհի շատ այլ երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, դատապարտել են ահաբեկչությունը։
Մոսկվայի Crocus City Hall-ում մարտի 22-ի երեկոյան ինքնաձիգով զինված մի քանի անձինք կրակ են բացել, ինչից հետո տեղում լսվել են պայթյուններ, սկսվել է հրդեհ։ ՌԴ քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 133 մարդ, վիրավորների թիվը հասել է 152-ի։
Քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով։ ԱԴԾ ղեկավարը շաբաթ օրը զեկուցել է 11 անձանց ձերբակալության մասին, այդ թվում՝ համերգասրահում ահաբեկչությանն անմիջականորեն մասնակցած բոլոր 4 ահաբեկիչների:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առնվազն 144 զոհ՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով. 11 մարդ ձերբակալվել է ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ ՆԳՆ. Բրյանսկի շրջանում ձերբակալված 4 անձինք օտարերկրյա քաղաքացիներ են