Մոսկվայում ահաբեկչության հետևանքով վիրավորների թիվը հասել է 152-ի

Մարդիկ ծաղիկներ են դնում՝ հրաձգության զոհերի հիշատակին

Մոսկվայի Crocus City Hall-ի ահաբեկչության հետևանքով վիրավորների թիվը հասել է 152-ի, այդ թվում՝ առնվազն 5 երեխա, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Համերգասրահում մարտի 22-ի երեկոյան ինքնաձիգով զինված մի քանի անձինք կրակ են բացել, ինչից հետո տեղում լսվել են պայթյուններ, սկսվել է հրդեհ։ ՌԴ քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 133 մարդ։

Քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով։ ԱԴԾ ղեկավարը շաբաթ օրը զեկուցել է 11 անձանց ձերբակալության մասին, այդ թվում՝ Crocus City Hall-ում ահաբեկչությանն անմիջականորեն մասնակցած բոլոր 4 ահաբեկիչների:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը փորձում է Crocus City Hall-ում տեղի ունեցածի մեղքը բարդել ուրիշի վրա. Զելենսկի
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առնվազն 144 զոհ՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով. 11 մարդ ձերբակալվել է