«Ուկրաինան առնչություն չունի Մոսկվայի ահաբեկչությանը, և ուկրաինական հետքի մասին ենթադրությունները որևէ աղերս չունեն իրականության հետ», - այսօր ասել է Ուկրաինայի ռազմական հետախուզության պաշտոնական ներկայացուցիչը։
«Սա իհարկե ռուսական հատուկ ծառայությունների հերթական սուտն է, ինչը որևէ ընդհանրություն չունի իրականության հետ և որևէ քննդատության չի դիմանում», - հայտարարել է ռազմական հետախուզության խոսնակ Անդրեյ Յուսովը:
Նա նշել է, որ Ուկրաինան իր ինքնիշխանությունը պաշտպանում է ռուս զավթիչներից, ազատագրում է սեփական տարածքները և պայքարում օկուպանտների բանակի ու ռազմական օբյեկտների, այլ ոչ թե քաղաքացիական բնակչության դեմ։
Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 115 զոհվածների և 100-ից ավելի վիրավորների մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առնվազն 144 զոհ՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով. 11 մարդ ձերբակալվել էԱյսօր առավոտյան Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարեց, որ ահաբեկչության կապակցությամբ 11 մարդու են ձերբակալել, այդ թվում՝ 4 անմիջական կատարողներին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը ռուսաստանցիներին հղած ուղերձում մարտի 24-ին համազգային սուգ հայտարարեց, ահաբեկչության գիծը տանելով դեպի Ուկրաինա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը մարտի 24-ին համազգային սուգ հայտարարեց, ահաբեկչության գիծը տանելով դեպի Ուկրաինա