Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ ռուսաստանցիներին հղած ուղերձով։ Նա մարտի 24-ը համազգային սգո օր հայտարարեց, իսկ ահաբեկչության գիծը տարավ դեպի Ուկրաինա։
Նա նշեց, որ ահաբեկչական գործողությունն անմիջականորեն իրականացրած բոլոր չորս անձինք ձերբակալվել են։ «Նրանք փորձում էին թաքնվել և շարժվում էին դեպի Ուկրաինա, որտեղ, ըստ նախնական տվյալների, ուկրաինական կողմից նրանց համար պետական սահմանն անցնելու պատուհան էր պատրաստվել»,- ասաց Պուտինը։
Նա հավաստիացրեց, որ հատուկ ծառայություններն ու իրավապահ մարմինները կհայտնաբերեն ահաբեկիչների բոլոր հանցակիցներին, որոնք նրանց ապահվել են տրանսպորտով, հանցագործության վայրից փախուստի ուղիներ են նախատեսել, զենք-զինամթերքի թաքստոցներ են պատրաստել։
ՌԴ նախագահն ասաց, որ ծանր փորձությունների ժամին Ռուսաստանը ավելի ուժեղ է դառնում, և այդպես կլինի նաև հիմա։
Պուտինն օգնություն խոստացավ բոլոր տուժածներին և զոհվածների ընտանիքներին։
Ուկրաինայի նախագահի գրասենյակից, հիշեցնենք, հերքում են Կիևի որևէ առնչություն ահաբեկչությանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան կապ չունի Crocus City Hall-ի հարձակման հետ. ՊոդոլյակՄարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 115 զոհվածների և 100-ից ավելի վիրավորների մասին:
Այսօր առավոտյան Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարեց, որ ահաբեկչության կապակցությամբ 11 մարդու են ձերբակալել, այդ թվում՝ 4 անմիջական կատարողներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առնվազն 144 զոհ՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով. 11 մարդ ձերբակալվել է