Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 115 մարդ: ՌԴ ուժայինները հայտնում են, որ ահաբեկչության առնչությամբ ձերբակալել են 11 հոգու, ներառյալ՝ հարձակման անմիջական 4 մասնակցին: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ վերջիններս փորձում էին հեռանալ Ուկրաինա:
Ուկրաինայի նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Յուրի Պոդոլյակն ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևը ոչ մի առնչություն չունի ահաբեկչության հետ:
Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ կատարվածի համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն»-ը։ Միաժամանակ նշվում է, որ այդ տեղեկատվության հավաստիությունն առայժմ հնարավոր չէ ճշտել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առնվազն 144 զոհ՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով. 11 մարդ ձերբակալվել է