Ռուսաստանի Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 93-ի:
ՔԿ-ը նաև նշել է, որ զոհվածների թիվը դեռ աճելու է, փոխանցում է ТАСС-ը:
Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Ավելի վաղ հաղորդվել էր նախ 40, ապա՝ 60 զոհվածների մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առնվազն 144 զոհ՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով. 11 մարդ ձերբակալվել է