Ռուսաստանի քննչական կոմիտեն վաղ առավոտյան հաղորդել է, որ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը գերազանցում է 60-ը:
Քննչական կոմիտեից ТАСС-ին ասել են, որ այդ թիվը կարող է աճել:
Դեպքի վայրում քննչական միջոցառումներ են իրականացվում:
Ավելի վաղ հաղորդվել էր առնվազն 40 սպանվածի մասին:
Ռուսաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վիրավորվել է առնվազն 145 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Վիրավորներից 9-ը ծայրահեղ ծանր վիճակում են:
Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առնվազն 144 զոհ՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով. 11 մարդ ձերբակալվել է