Crocus City Hall-ի վրա հարձակում իրականացրած զինյալները ենթադրաբար փախուստի մեջ են, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը։
Ենթադրվում է, որ ահաբեկիչները փախուստի են դիմել սպիտակ Renault մեքենայով, մեքենայի լուսանկարը «Նովոստի»-ն է տարածել։
Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 40 զոհի և 100 վիրավորի մասին:
Ռոսգվարդիան հայտարարել է, որ իր հատուկ ջոկատայինները «ահաբեկչության վայրում փնտրում են հանցագործներին։
Մինչ այս պահը հստակ չէ, ստույգ քանիսն էին հարձակվողները և որտեղ են նրանք հիմա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առնվազն 144 զոհ՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով. 11 մարդ ձերբակալվել է