Ռոսգվարդիան ավարտել է Crocus City Hall-ի ավտոկայանատեղիի ստուգումը, հայտարարել է Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը։
Տելեգրամի իր էջում պատգամավորը գրել է, որ պայթուցիկ նյութեր կամ սարքավորումներ չեն հայտնաբերվել։
«Մերձակա տարածքներում զննությունը շարունակվում է։ Օգտագործվում են «Արաքս» շարժական համալիրներ և ծառայողական շներ», - գրել է Խինշտեյնը։
Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 40 զոհի և 100 վիրավորի մասին:
Ավելի վաղ Ռոսգվարդիան հայտարարել է, որ իր հատուկ ջոկատայինները «ահաբեկչության վայրում փնտրում են հանցագործներին և տարհանում քաղաքացիներին շենքից»։
Մինչ այս պահը հստակ չէ, ստույգ քանիսն էին հարձակվողները և որտեղ են նրանք հիմա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առնվազն 144 զոհ՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով. 11 մարդ ձերբակալվել է