Տուժածների կամ զոհերի շրջանում հայերի մասին տեղեկություններն այս պահին ճշտվում են. ԱԳՆ

Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած հարձակման հարձակման հետևանքով տուժածների կամ զոհերի շրջանում հայերի մասին տեղեկություններն այս պահին ճշտվում են, տեղեկություն լինելուն պես կհաղորդենք, «Ազատությանը» հայտնեցին Հայաստանի ԱԳՆ-ից:

Այսօր երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել: Հաղորդվում է առնվազն 40 զոհի և 100 վիրավորի մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առնվազն 144 զոհ՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով. 11 մարդ ձերբակալվել է