Ռուսաստանի նախագահին հենց առաջին րոպեներից Crocus City Hall-ի հարձակման մասին զեկուցվել է, լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Նախագահը անընդհատ բոլոր համապատասխան ծառայություններից տեղեկություն է ստանում և՛ տեղի ունեցողի, և՛ ձեռնարկվող քայլերի մասին։ Նախագահը անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տվել է», - ասել է Պեսկովը։
Այսօր երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել, կան զոհեր և վիրավորներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առնվազն 144 զոհ՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով. 11 մարդ ձերբակալվել է