Ուկրաինան կապ չունի Մոսկվայի Crocus City Hall-ի հարձակման հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Պոդոլյակը շեշտել է, որ Ուկրաինան պատերազմում երբեք ահաբեկչական մեթոդներ չի կիրառել։ Նա նաև հիշեցրել է արևմտյան դեսպանատների զգուշացումը Ռուսաստանում ծրագրվող հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան նախազգուշացնում են Մոսկվայում ահաբեկչությունների սպառնալիքի մասինBBC-ի հաղորդմամբ՝ իր կապը արյունալի հարձակման հետ հերքել է նաև «Ռուսական կամավորական կորպուս» զինվորական կազմավորումը, որը կռվում է Ուկրաինայի կողմից։
Այսօր երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 40 զոհի և 100 վիրավորի մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առնվազն 144 զոհ՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով. 11 մարդ ձերբակալվել է