Համաշխարհային հանրությունը պարտավոր է դատապարտել այս հրեշավոր հանցագործությունը. Զախարովա

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան անդրադառնալով, այսօր Մոսկվայում տեղի ունեցածին հայտարարել է՝ համաշխարհային հանրությունը պարտավոր է դատապարտել այս հրեշավոր հանցագործությունը։

«Ռուսաստանի ԱԳՆ-ն ամբողջ աշխարհից զանգեր է ստանում շարքային քաղաքացիներից, որոնք ցավակցում են Կրոկուսի Crocus City Hall-ում տեղի ունեցած սարսափելի ողբերգության կապակցությամբ և խստորեն դատապարտում այս արյունալի ահաբեկչությունը, որը տեղի է ունենում ողջ մարդկության աչքի առաջ», - նշել է Զախարովան։

Ժամեր առաջ դիմակավորված մի խումբ զինյալներ ինքնաձիգերով կրակ են բացել մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում, համացանցում տարածված տեսանյութերից դատելով՝ կան զոհեր ու վիրավորներ, հստակ թվեր, սակայն, պաշտոնապես դեռ չի հաղորդվել։