Անհայտ անձիք կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայություններին:
Ռուսական տելեգրամյան ալիքները հաղորդում են 12 զոհի և 35 վիրավորի մասին:
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունն էլ հայտնում է, որ կրակել են առնվազն երեք անձինք։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել "Пикник" խմբի համերգի մեկնարկից առաջ, երաժիշտները չեն տուժել:
Մարտի 7-ին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել էր Մոսկվայում ահաբեկչությունների սպառնալիքների մասին: ԱՄՆ նախազգուշացումը իր կայքում տեղադրել էր նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան նախազգուշացնում են Մոսկվայում ահաբեկչությունների սպառնալիքի մասին