Վարչապետը ՔՊ խմբակցության հետ քննարկել է Հայաստանի զարգացման տեսլականը

Լուսանկարը՝ Հայկ Կոնջորյանի ֆեյսբուքյան էջից

Այսօր Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է
իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ:

Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը ներկա են եղել նաև
Կառավարության անդամներ, քննարկվել է Հայաստանի զարգացման տեսլականը:

Այլ մանրամասներ հաղորդագրությունը չի փոխանցում:

Սա վարչապետի և իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության չորրորդ հանդիպումն է վերջին մեկ ամսվա ընթացքում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ի՞նչ է քննարկում իշխանությունը փակ դռների հետևում անցկացված հանդիպումներումՔՊ խմբակցության հետ վարչապետի փակ հանդիպմանը քննարկվել են ՀՀ տնտեսական զարգացման հարցերՔՊ փակ հանդիպմանը քննարկվել են արտաքին քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր