Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն արդեն վերածվել է պատերազմի, և դա տեղի է ունեցել Արևմուտքի միջամտության հետևանքով, «Արգումենտի ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք պատերազմական վիճակում ենք, այո՛, դա սկսվել է որպես հատուկ ռազմական գործողություն, բայց երբ հավաքական Արևմուտքը դարձել է Ուկրաինայի կողմից դրա մասնակիցը՝ մեզ համար դա արդեն պատերազմ է դարձել: Պատերազմ։ Ես համոզված եմ դրանում: Եվ սա պետք է գիտակցեն բոլորը` իրենց ներքին մոբիլիզացիայի համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին, կան վիրավորներ, ԱԷԿ-ը «անջատման եզրին է» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ-ն վերջին շրջանում ամենախոշոր հարձակումն է իրականացրել Ուկրաինայի էներգետիկ համակարգին․ Գալուշչենկո