Մոսկվան ոչ մեկին խորհուրդ չի տալիս ստուգել իր համարժեք և կոշտ պատասխանի պատրաստակամությունը, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ մեկնաբանելով Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հայտարարությունը։
«Մենք ոչ մեկին խորհուրդ չենք տա փորձարկել՝ ստուգելու համար մեր երկրի պատրաստակամությունը՝ համարժեք և կոշտ պատասխանի համար»,- kp.ru-ին տված հարցազրույցում ասել է Գրուշկոն։
Ավելի վաղ Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է, որ Փարիզում փետրվարի վերջին մոտ երկու տասնյակ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպմանը քննարկվել է Մոսկվայի հետ հակամարտությունում Կիևին հետագա աջակցություն տրամադրելու հարցը և արծարծվել է Ուկրաինա ցամաքային զորք ուղարկելու հնարավորությունը:
Էմանյուել Մակրոնի խոսքով` մասնակիցները համաձայնության չեն հասել, սակայն ապագայում նման տարբերակը բացառել չի կարելի։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան էլ պարզաբանել է՝ երբ Մակրոնը խոսում էր Ուկրաինա զորք ուղարկելու մասին, եվրոպացի առաջնորդները խուճապի մատնվեցին:
«Մակրոնը նկատի ուներ միայն ուկրաինացի զինվորներին ուղղակիորեն Ուկրաինայում մարզելու հնարավորությունը, այլ ոչ թե երկրի սահմաններից դուրս, ինչպես հիմա է տեղի ունենում», - ասել է Կուլեբան՝ հավելելով՝ Կիևը երբեք մարդկանց ուղարկելու հարցում չի արել, Կիևին նախևառաջ զինամթերք, անօդաչու թռչող սարքեր և հեռահար հրթիռներ են պետք՝ «օկուպացված տարածքներում ռուսական հրամանատարության նյութատեխնիկական ապահովման կենտրոնները ոչնչացնելու համար»:
Երեկ Մակրոնի հայտարարությանը Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդն էր անդրադարձել՝ շեշտելով՝ եթե Ֆրանսիական կոնտինգենտը հայտնվի Ուկրաինայում դրանց «համակարգված ոչնչացումը», կլինի «ոչ թե ամենադժվարներից, այլ չափազանց կարևոր խնդիրներից»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնը հնարավոր է համարում, որ Արևմուտքը զորք ուղարկի Ուկրաինա. ՆԱՏՕ-ն, ԵՄ մի շարք երկրներ դեմ են