Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Շառլ Միշելի հետ

Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Կառավարության փոխանցմամբ՝ նրանք մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ:

Ըստ հաղորդագրության, հանդիպմանն ընդգծվել է 2023-ի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածման կարևորությունը: Ըստ որոնց՝ Հայաստանն ու Ադրբեջանը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում կիրականացվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, տարածաշրջանային ենթակառուցվածքների բացումը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության, իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը. դրա մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հավատարմությունը նշված պայմանավորվածություններին և ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Փաշինյանն ու Միշելը քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել