Ռուսաստանն այնքան էլ ուժեղ չէ, որքան ընդունված է կարծել, երեկ Գերմանիայի Բունդեսթագում հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը՝ կոչ անելով չգերագնահատել Ռուսաստանի ուժը։
Ըստ Շոլցի՝ «ռազմական առումով թեև Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում դաժան է, բայց ներքին քաղաքականության մեջ ռուսական ռեպրեսիվ համակարգը ուժի պակասի նշաններ է ցուցադրում»։
«Եթե Ռուսաստանի նախագահը կարծում է, որ այս պատերազմում իրեն մնում է միայն համբերել և մենք կզիջենք, ապա սխալ է հաշվարկել։ Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», - ասել է Շոլցը։
Գերմանիայի կանցլերը հանդես է եկել ԵՄ-ի շրջանակներում զենքի արտադրության ոլորտում համագործակցության ամրապնդման օգտին՝ շեշտելով՝ անհրաժեշտ է ընդլայնել ռազմատնտեսական համագործակցությունը։
Շոլցի այս հայտարարությունները հնչում են Բրյուսելում ԵՄ երկրների ու ղեկավարների այսօր մեկնարկող երկօրյա գագաթնաժողովի ֆոնին։ Գագաթնաժողովի օրակարգում նաև Ուկրաինային աջակցության հարցն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վոլոդին. Բեռլինը պետք է բացատրություն տա Ղրիմի կամրջին հարվածելու թեմայի՝ գերմանացի զինծառայողների կողմից քննարկման փաստով ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պիստորիուս․ «Պուտինը Գերմանիայի դեմ տեղեկատվական պատերազմ է վարում»