Հայաստանը Եվոպական միության դիտորդական առաքելությանը հրավիրում է միակողմանի՝ հաշվի չառնելով Ադրբեջանի կարծիքը։ Դա կարող է կասկածի տակ դնել առաքելության արդյունավետությունը: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այդ կարծիքն է հայտնել Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Հարցն այն է, թե որն է մոնիտորինգի առարկան, և արդյոք այդ առաքելությունը ճանաչված է ադրբեջանական կողմից», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը և ավելացրել. - «Ես կասկածում եմ, թե նման մանդատն այնտեղ ըմբռնումով կընդունվի»:
«Սա Երևանի միակողմանի որոշումն է, և արժե կասկածի տակ դնել նման առաքելության հնարավոր արդյունավետությունը», - նաև ասել է Պեսկովը:
Հայաստանի Ազգային ժողովն այսօր ձայների 57 կողմ, 27 ձեռնպահ հարաբերակցությամբ վավերացրեց Եվրամիության առաքելության համաձայնագիրը։
Եվրոպացի դիտորդները Հայաստան ժամանեցին 2023-ի փետրվարից, այն ժամանակ առաքելության կազմում 100 հոգի էր։ Հիմա արդեն 138-ն են դիտորդները, մինչև սեպտեմբեր 209 հոգանոց կազմ կունենան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ խորհրդարանը վավերացրեց ԵՄ առաքելության համաձայնագիրը