Չնայած ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականները շարունակում են խոչընդոտել 60 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթի հաստատմանը, Պենտագոնի ղեկավարն, այդուհանդերձ, հավաստիացնում է՝ Վաշինգտոնը կշարունակի աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում:
«Միացյալ Նահանգները թույլ չի տա Ուկրաինային ձախողվել», - երեքշաբթի օրը Գերմանիայում ԱՄՆ Ռամշտայն ավիաբազայում Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպման մեկնարկին հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:
Ուկրաինայի դաշնակից շուրջ հինգ տասնյակ երկրների ներկայացուցիչներն ամեն ամիս հավաքվում են քննարկելու ռազմական աջակցությունն ամրապնդելու ուղիները:
«Ուկրաինայի զորքերը բախվում են ծանր պայմանների և ծանր մարտերի: Իսկ Ուկրաինայի խաղաղ բնակիչները դիմակայում են ռուսական հրթիռների և իրանական անօդաչու թռչող սարքերի մշտական տարափին: Բայց Ուկրաինան չի նահանջելու: Եվ ոչ էլ Միացյալ Նահանգները», - հայտարարել է Օսթինը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԵՄ երկրները «սկզբունքորեն համաձայնեցրել են» Ուկրաինային ռազմական օգնության ծրագիրը «Չենք խոնարհվի». Բայդենը՝ ՊուտինինԵվրոպական հանձնաժողովը մարտ-ապրիլին 6 միլիարդ եվրո կտրամադրի Կիևին