Ադրբեջանցի իրավապաշտպանների տվյալներով՝ երկրում քաղբանտարկյալների թիվը հասել է 288-ի, միայն վերջին երեք ամսվա ընթացքում քաղաքական, կրոնական դրդապատճառներով ճաղերի հետևում է հայտնվել ևս 43 մարդ։ Այս մասին ասվում է « Ազատություն Ադրբեջանի քաղբանտարկյալներին» հասարակական կազմակերպության զեկույցում:
Ուսումնասիրության համաձայն, բանտերում, մասնավորապես, ավելի քան երկու տասնյակ լրագրող, իրավապաշտպան կա, այդ թվում՝ Abzas TV, Toplum TV անկախ լրատվամիջոցների խմբագրակազմի մեծ մասը, 22 քաղական գործիչ կամ ակտիվիստ, որոնց թվում է նաև ընդդիմադիր առաջնորդ Թոֆիգ Յագուբլուն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը չի բարելավվել. HRW