Ուկրաինայի Խերսոնի մարզի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում երեք մարդ է զոհվել ռուսական ոժերի գնդակոծությունների հետևանքով։
Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ բացի Խերսոնից հրթիռակոծվել են Պոնյատովկա, Սադովոե, Լվովսկոյե, Տյագինկա, Նովոտյագինկա, Նիկոլսկոյե, Տոկարևկա և Տոմինա Բալկա բնակավայրերը։
«Ռուս զինվորականները թիրախավորել են բնակելի թաղամասեր, ինչի հետևանքով վնասվել են երկու բարձրահարկ շենքեր, վերելակ և մեքենա»,- իր Տելեգրամ ալիքում գրել է Պրոկուդինը։
Ռուսական կողմը չի մեկնաբանել այս, ինչպես նաև Դոնեցկի մարզի հրթիռակոծման մասին Կիևի պնդումները։
Հաղորդվել է, որ անցած գիշեր ռուսական ուժերը С-300 զենիթահրթիռային համակարգերից կրակ են բացել Դոնեցկի մարզի բնակելի շրջանների վրա, ինչի հետևանքով վիրավորվել է չորս մարդ՝ երեք կին և մեկ տղամարդ։
Ուկրաինայի դատախազության տվյալներով՝ տուժել է առնվազն 24 տնային տնտեսություն և չորս մեքենա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անօդաչուներով հարվածներ Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքներին