«Նախագահական ընտրությունների արդյունքները մեր երկրի բնակիչների կողմից նախագահ Պուտինի որդեգրած ուղուն ցուցաբերած աջակցության և նրա շուրջ համախմբման ամենավառ ապացույցն են», - այսօր, մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի ընտրությունների արդյունքները, հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի մամուլի քարտուղարի պնդմամբ՝ ընտրությունների արդյունքները՝ «Պուտինի բացարձակ հաղթանակն էին, դրանք առանձնահատուկ էին գործող նախագահի համար»։
Մեկնաբանելով Արևմուտքից հնչող քննադատությունը՝ Պեսկովը նշել է. - «Մենք նման գնահատականների հետ կտրականապես համաձայն չենք։ Երեկ ուշ երեկոյան, ելույթ ունենալով լրագրողների առջև, Պուտինը նշեց, որ նման գնահատականները շատ կանխատեսելի և սպասելի էին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները խորապես ներքաշված է Ուկրաինայում ընթացող պատերազմում»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ քննադատում է ռուսաստանյան ընտրությունները