Ալիևը շնորհավորել է Պուտինին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։

«Այս համոզիչ հաղթանակը պետականության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանն ու բնակչության բարեկեցության աճին միտված ձեր քաղաքականության հանդեպ ռուսաստանցիների տածած բարձր վստահության և ակտիվ աջակցության վկայությունն են», - նշել է Ալիևը՝ հավելելով, թե ռուս-ադրբեջանական հարաբերությունները աչքի են ընկնում «կայուն զարգացմամբ»։

«Ուրախալի է, որ այդ հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների միջև բարեկամության և բարիդրացիության բազմադարյա ավանդույթների վրա։ Դրանք ամրապնդվում և ընդլայնվում են դաշնակցային փոխգործակցության և փոխշահավետ համագործակցության ոգով՝ նորանոր բովանդակություն ստանալով», - նշված է Ադրբեջանի նախագահի շնորհավորական ուղերձում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի նախագահը այսօր նաև անձամբ է շնորհավորել Ռուսաստանի նախագահին՝ զանգահարելով Վլադիմիր Պուտինին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քվեների 99 տոկոսի հաշվարկով` հաղթում է Պուտինը՝ հավաքելով ձայների 87,3 տոկոսը