«Կեսօրն առանց Պուտինի» բողոքի ակցիա՝ Գյումրիում

Գյումրիում Ռուսաստանի քաղաքացիները հերթ են կանգնել ընտրատեղամասի մոտ՝ նման կերպ միանալով «Կեսօրն առանց Պուտինի» խորագրով բողոքի ակցիային։

Այսօր՝ Ռուսաստանի նախագահական ընտրությունների քվեարկության վերջին օրը, ընդդիմությունը նախաձեռնել է «Կեսօրն առանց Պուտինի» ակցիաներ։

Դրա մասնակիցները միաժամանակ հավաքվում են՝ քվեարկելու գործող նախագահի դեմ կամ անվավեր դարձնելու քվեաթերթիկը՝ ցույց տալով, որ Ռուսաստանում գործող նախագահի քաղաքականության հակառակորդներ կան, և նրանք կարող են ապահով հավաքվել մեկ վայրում։

Քվեարկության առաջին օրը՝ մարտի 15-ին, ընտրողների մասնակցությունը գերազանցել է 38 տոկոսը, երկրորդին՝ 60 տոկոսը։ Եղել են ընտրատեղամասեր հրկիզելու և քվեաթերթիկներ վնասելու փորձեր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ում բնակվող ռուսների մի մասը չի մասնակցի ընտրություններին, մյուսն էլ քվեարկության հարցում երկընտրանքի առաջ է
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանում քվեարկության վերջին օրն է. կեսօրին ակցիա է սպասվում