Ռուսաստանի նախագահական ընտրություններում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության կազմում Հայաստանի ներկայացուցիչներ չկան, լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ ԽՎ դիտորդական խմբի ներկայացուցիչը։
«Ոչ, ցավոք, ոչ»,- ասել է առաքելության անդամը՝ պատասխանելով ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալության թղթակցի հարցին:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կառույցը չկատարի իր պարտավորությունները և չճանաչի իր պատասխանատվության ոլորտը։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, իր հերթին, նշել է, որ Մոսկվան անհանգստացած է ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի ղեկավարության «վերջնագրով և վիրավորական հռետորաբանությամբ»։
Հայաստանը վերջին ժամանակաշրջանում չի մասնակցում ՀԱՊԿ հավաքներին երկրների ղեկավարների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մակարդակով:
Երևանը դժգոհություն է հայտնել Հայաստանի տարածք ադրբեջանական ուժերի ներխուժմանը ՀԱՊԿ-ի լղոզված և անորոշ արձագանքի և կառույցի անդամ երկրին պայմանագրով նախատեսված օգնությունը չտրամադրելու կապակցությամբ: