Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։
Վրաստանի վարչապետին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետը, փոխարտգործնախարարը և այլն։
Հաջորդ շաբաթ Կոբախիձեն կայցելի Հայաստան։
Իրակլի Կոբախիձեն վարչապետի պաշտոնում առաջին անգամ է այցելում հարևան երկու երկրներ: Նախորդող օրերին Վրաստանի կառավարության ղեկավարի հետ հանդիպումներ են ունեցել Հայաստանի դեսպանը, Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարը և դեսպանը: