Ադրբեջանի և Իրանի նախագահները մտադիր են հանդիպել Խուդաֆերինի կամրջի տարածքում, Baku.tv-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին։
Իրանցի դիվանագետի խոսքով՝ Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռայիսիի մասնակցությամբ տեղի կունենա Խուդաֆերին և Գիզ Գալասի հիդրոէլեկտրակայանների բացման հանդիսավոր արարողությունը։
Իրանի սահմանին՝ Ջեբրայիլի շրջանում գտնվող Խուդաֆերինի կամուրջն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 44-օրյա պատերազմի ընթացքում։ Մինչև պատերազմը, չնայած Բաքվի բողոքի նոտաներին, Թեհրանի ֆինանսական միջոցներով Արաքս գետի այդ հատվածում կառուցվել էր ջրամբար և էլեկտրակայան, սակայն այդ տարածքների նկատմամբ հաստատված հայկական վերահսկողության փաստը հետ էր պահում Իրանին դրանք շահագործելու մտքից։
Պատերազմի ավարտից հետո ադրբեջանցի և իրանցի պաշտոնյաները հայտարարեցին, որ այժմ կարող են միասնաբար օգտագործել Արաքս գետով անցնող Խուդաֆերինի ջրամբարն ու էլեկտրակայանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանն ու Բաքուն քննարկում են Խուդաֆերինի կամրջի համատեղ վերականգնման հնարավորությունը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը մտադիր է ջրամբարներ կառուցել հսկողության տակ վերցրած տարածքներում