Առաջիկա օրերին Բաքու կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում են Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցները:
APA գործակալության փոխանցմամբ` Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարը հանդիպումներ կունենա Ադրբեջանի իշխանությունների հետ, բանակցությունների օրակարգի մասին չի հաղորդվում: