Ռուսաստանյան ընտրություններին կարճ մեկնաբանությամբ արձագանքել է Եվրոպական խորհրդի նախագահը:
«Ցանկանում եմ շնորհավորել Վլադիմիր Պուտինին այսօր մեկնարկող ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Ոչ մի ընդդիմություն. Ոչ մի ազատություն. Ոչ մի ընտրություն»,- X-ում գրել է Շառլ Միշելը:
Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաների և օրենսդիրների գերիշխող մեծամասնության համոզմամբ, Ռուսաստանում անցկացվող համապետական ընտրությունները մրցակցային, թափանցիկ և դեմոկրատական չեն, ինչը նշվել է նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ամենամյա զեկույցներում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ ԿԸՀ-ն կոչ է արել ուժեղացնել քվեատուփերի անվտանգությունը