Կաշառք տալու մեղադրանքով՝ Շիրակի մարզպետարանի երկու պաշտոնյա է ձերբակալվել

Շիրակի մարզպետարանի երկու պաշտոնյա է այսօր ձերբակալվել, «Ազատության»-ը հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ձերբակալվածներից մեկը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն է, մյուսը նույն վարչության աշխատակից։

Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրին, որ նրանց կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել։

Քննվող քրեական նույն վարույթի շրջանակներում ավելի վաղ ևս երկու հոգի էին ձերբակալվել։