Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է արել ուժեղացնել նախագահական ընտրությունների համար նախատեսված քվեատուփերի անվտանգությունը՝ երկու շրջաններում քվեատուփեր թանաք միտումնավոր լցնելու և քվեաթերթիկներն անպիտան դարձնելու միջադեպերից հետո:
«Երկու սուբյեկտներում այդպես է արվել, դա արել են և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Բնական է, որ նրանց փող են խոստացել դրա համար: Միջադեպերը գրանցվել են Ռոստովում և Կարաչայ-Չերքեզիայում, մենք խնդրում ենք ուժեղացնել քվեատուփերի անվտանգությունը», - այսօր նիստում ասել է ԿԸՀ փոխնախագահ Նիկոլայ Բուլաևը:
ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան, իր հերթին, հայտարարել է, որ Սանկտ-Պետերբուրգում և մի շարք այլ մարզերում «ընտրատեղամասերում հայտնվում են զանգվածային լրատվամիջոցների կեղծ հավատարմագրերով անձինք, ովքեր ծրագրում են գործողություններ»։
Ռուսաստանում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՌԴ նախագահական ընտրությունների առաջին օրը էլեկտրոնային քվեարկությանը մասնակցել է ավելի քան մեկուկես միլիոն ընտրողՌուսաստանում այսօր մեկնարկում են նախագահական ընտրությունները