Ադրբեջանը 2023-ին, 2022-ի համեմատությամբ, 19, 6 տոկոսով ավելացրել է պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտի ծախսերը, դրանք հասցնելով մոտ 5 միլիարդ 900 միլիոն մանաթի, ինչը հավասար է մոտ երեքուկես միլիարդ դոլարի: Այդ մասին այսօր Միլլի Մեջլիսում՝ Ադրբեջանի խորհրդարանում, ասել է վարչապետ Ալի Ասադովը։
Նրա խոսքով՝ իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում երկրի պաշտպանունակության և ազգային անվտանգության ամրապնդմանը։
«Ուստի բանակի զարգացումը և ազգային անվտանգության ներուժի հզորացումը կշարունակվի», - ասել է վարչապետը և ավելացրել, որ առաջիկա տարիներին ևս այդ նպատակով պետական բյուջեից մեծ գումարներ կհատկացվեն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի կառավարությունը լրացուցիչ միջոցներ է ավելացնում ռազմական բյուջեում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2024-ի բյուջեով պաշտպանության ոլորտին կուղղվի 554 մլրդ դրամ․ ֆինանսների նախարար