Այսօր՝ մարտի 15-ին, Ռուսաստանում նախագահական ընտրությունների քվեարկության առաջին օրն է։ Այն կտևի երեք օր և կավարտվի ընտրությունների հիմնական օրը՝ մարտի 17-ին։
Մարտի 14-ին Մոսկվայի ժամանակով ժամը 23.00-ին քվեարկությունը սկսվել է Ռուսաստանի արևելքում՝ Չուկոտկայում և Կամչատկայում:
Ընտրատեղամասեր են գործում նաև Ուկրաինայի օկուպացված տարածքներում՝ Ռուսաստանի կողմից վերահսկվող Զապորոժիեի, Խերսոնի, Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում, ինչպես նաև անեքսիայի ենթարկված Ղրիմում։
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքները կսկսի հրապարակել մարտի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով 21։00-ից։
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը։
Վերլուծաբանները համոզված են, որ ընտրություններում քվեների մեծ առավելությամբ կհաղթի գործող նախագահ Վլադիմիր Պուտինն, ով հինգերորդ անգամ է առաջադրվել և 2000 թվականից է ղեկավարում Ռուսաստանի Դաշնությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ-ում քվեարկությունը կանցնի առանց անակնկալների․ ВЦИОМ-ի տնօրեն