Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան և Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե, արխիվ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 16-ին կայցելի Ադրբեջան, իսկ եկող շաբաթ՝ Հայաստան: Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալության Թբիլիսիի թղթակիցը, այդ մասին Կոբախիձեն հայտնել է լրագրողների հետ զրույցում:

Իրակլի Կոբախիձեն վարչապետի պաշտոնում առաջին անգամ է այցելում հարևան երկու երկրներ: Նախորդող օրերին Վրաստանի կառավարության ղեկավարի հետ հանդիպումներ են ունեցել Հայաստանի դեսպանը, Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարը և դեսպանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին՝ ՎրաստանումԱդրբեջանի ԱԽ քարտուղարը Թբիլիսիում է, Կոբախիձեն ընդունել է Ուսուբովին, դեսպան ԳուլիևինՎրաստանի վարչապետն ու ՀՀ դեսպանը քննարկել են ռազմավարական գործընկերության հռչակագրին վերաբերող հարցեր