Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել քաղաքապետարանի քաղաքաշինության վարչությունում

Երևանի քաղաքապետարանի շենքը

Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական խուզարկություն է իրականացրել Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում գտնվող Ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում։

Քաղաքապետարանից հաստատում են տեղեկությունը։ Թե ինչ գործի շրջանակում է իրականացվել խուզարկությունը, դեռ չեն հայտնում։

Հակակոռուպցիոնի երկու աշխատակիցներն արդեն դուրս են եկել շենքից, FactorTV-ն ֆիքսել է՝ նրանց ձեռքին փաթեթավորված տոպրակ կար, թե ինչ էին տանում, պարզ չէ։