«Պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու նպատակով մենք հանդիպումներ ենք անցկացրել տարբեր երկրների հետ», - երեկ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանին՝ շեշտելով նաև Հայաստանի անունը։
Աշտիանին ասել է, որ Թեհրանը հասել է ինքնաբավության անօդաչու թռչող սարքերի շարժիչների արտադրության ոլորտում՝ ընդգծելով՝ պաշտպանական արտադրանքի արտահանման ծավալները վերջին երկու տարվա համեմատ աճել է 4-5 անգամ։
«Հաշվի առնելով տարածաշրջանային պայմաններն ու ներկա իրավիճակը՝ առաջիկա տարիներին այդ ծավալները կավելանան՝ կախված արտադրվող զենքերից ու ներկայացվող նորամուծություններից», - հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարը՝ նշելով, որ հիմա Թեհրանն աշխատում է ծանր շարժիչների արտադրության վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2023-ին ՀՀ-ն «անվտանգային ոլորտի հարաբերություններ է զարգացրել Վրաստանի, Ֆրանսիայի, Իրանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ»Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ Հայաստանը շարունակելու է պաշտպանական զենք գնել՝ անկախ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային իրավիճակ կլինի։
«Հայաստանի Հանրապետության կողմից գնվող զենք-զինամթերքը ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի: Իհարկե, չեմ կարող հերքել, որ կա վտանգ, ու այդ վտանգը տեսանելի է առկա հռետորաբանությունից, ու մեր պարտավորությունն է պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, մեր երկրի սուվերենությունը», - փետրվարի վերջին, Հայաստանի պաշտպանության նախարարությունում, ֆրանսիացի իր գործընկերոջ հետ ասուլիսի ընթացքում, հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Օրեր անց Պապիկյանը Իրանում էր։ Նրա այցից հայկական կողմը մանրամասներ չհաղորդեց։ Նշվեց, որ Պապիկյանը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի, Իրանի ռազմական գերատեսչության ղեկավարի հետ, քննարկել ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հակառակ արդյունքն է ունենալու»․ Իրանի պաշտպանության նախարարը՝ Պապիկյանին