Ռուսաստանը պատրաստվում է Արևմուտքի հետ երկարատև կոնֆլիկտի․ Ֆինլանդիայի վարչապետ

Եվրախորհրդարանի նիստ, արխիվ

«Ռուսաստանը պատրաստվում է Արևմուտքի հետ երկարատև կոնֆլիկտի», - այսօր Եվրախորհրդարանում հնչեցրած ելույթում հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Պետտերի Օպրոն։

«Ակնհայտ է, որ Ռուսաստանը պատրաստվում է երկարատև հակամարտության։ Այդ երկիրը մշտական և էական ռազմական սպառնալիք է ներկայացնում», - ասել է ֆիննական կառավարության ղեկավարը՝ նշելով, որ Մոսկվայից եկող վտանգը հնարավոր է չեզոքացնել միայն եվրոպական երկրների միասնական ջանքերով։

«Եթե մենք, հանդես գալով որպես միացյալ Եվրոպա, չկարողանանք բավարար չափով արձագանքել այս մարտահրավերին, ապա գալիք տարիները տարատեսակ վտանգներով և հարձակման սպառնալիքներով լեցուն կլինեն», - ասել է Ֆինլանդիայի վարչապետը։