Հարված Սումիին. ուկրաինական կողմը հաղորդում է զոհերի և առնվազն ութ վիրավորի մասին

Սումի, 7-ը մարտի, 2024թ․

Ուկրաինայի Սումի քաղաքում գիշերային օդային հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այսօր առավոտյան հաղորդել է շրջանային ռազմական վարչությունը՝ նշելով, որ զոհերի թիվը դեռ ճշտվում է։

«Հինգ հարկանի շենքի 30 բնակարաններից 15-ը ավերվել են հակառակորդի «Շահեդ» անօդաչու թռչող սարքի հարվածից։ Ըստ նախնական տվյալների՝ փլատակներից դուրս է բերվել 10 մարդ, ութը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- ասվում է հայտարարությունում։

Մոսկվան պարբերաբար հերքում է Ուկրաինայում խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստը՝ նշելով, որ իր թիրախում ռազմական ենթակառուցվածքներն են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևն այս տարի ևս հակահարձակման փորձ կձեռնարկի