Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ խստացնելով կարգը, որով պետական գաղտնիքների տիրապետող նախկին պաշտոնյաները կարող են երկրից հեռանալ։
Փաստաթղթի համաձայն, այսուհետ Պետական գաղտնիքների պաշտպանության միջգերատեսչական հանձնաժողովն է որոշելու, թե նախկիններից ով կարող է լքել երկիրը և որքան ժամանակով։
Միաժամանակ ՌԴ նախագահն իրեն իրավունք է վերապահել միջամտել հանձնաժողովի աշխատանքներին և փոխել նրա որոշումները։
Անցած տարվա մարտին «Ազատության» հետաքննող լրագրողները պարզել էին, որ Ռուսաստանի իշխանությունները առգրավում են ռուս պաշտոնյաների և պետական ընկերությունների աշխատակիցներից արտասահմանյան անձնագրերը: Ավելի ուշ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ արտասահմանյան ճանապարհորդությունների հարցում «խիստ կանոններ» են գործում, որոնք ուժի մեջ են մտել Ուկրաինայի դեմ պատերազմից ի վեր»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի վարչապետը պետական պաշտոնյաներին արգելել է առանց թույլտվության մեկնել արտասահման ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանում այն քաղաքացիները, որոնց արգելված է լքել երկիրը, պարտավորվում են հանձնել իրենց արտասահմանյան անձնագրերը