Վատիկանը հայտարարել է՝ ռուս-ուկրաինական խաղաղության «առաջին պայմանն» այն է, որ Ռուսաստանը «վերջ դնի իր ագրեսիային»:
Պարզաբանումը հնչել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վերջին հարցազրույցից հետո, որտեղ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ասել էր, թե Ուկրաինան պետք է «սպիտակ դրոշ բարձրացնելու խիզախություն ցուցաբերի», ինչին հետևել էր Կիևի և դաշնակիցների քննադատությունը։
Այսօր Corriere della Sera օրաթերթին տված հարցազրույցում Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինը հայտարարել է, թե «Սուրբ Աթոռը հավատարիմ է դիրքորոշմանը, ըստ որի՝ ագրեսորներն է, որ պետք է դադարեցնեն կրակը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պապը Կիևին «սպիտակ դրոշի» քաջության և բանակցելու կոչ է անում, Կիևից հակադարձում են