ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի առջև հանդիսավոր կերպով բարձրացվեց Շվեդիայի դրոշը

Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի առջև հանդիսավոր կերպով բարձրացվեց Շվեդիայի դրոշը: Սկանդինավյան պետությունը դաշինքին պաշտոնապես միացել է մարտի 7-ին։

Արարողությանը ներկա էին Շվեդիայի կառավարության, քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաև Շվեդիայի արքայադուստր Վիկտորյան:

«Ընդունելով Շվեդիային մեր շարքերում՝ մենք ցույց ենք տալիս, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են։ Յուրաքանչյուր ժողովուրդ կարող է ընտրել իր ճանապարհը։ Մեր ճանապարհը ժողովրդավարությունն ու անվտանգությունն է։ Ուկրաինայի խիզախ ժողովուրդը հենց այս արժեքների համար է պայքարում», - բացման արարողությանը հայտարարեց Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Շվեդիան Ֆինլանդիայի հետ միասին Դաշինքին միանալու հայտ է ներկայացրել Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից հետոէ հրաժարվելով ավելի քան 200 տարի տևած իր չեզոք կարգավիճակից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մարտի 11-ին Շվեդիայի պետական դրոշը կբարձրացվի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի մուտքի մոտՀունգարիան վավերացրեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը