«Հույս ունենք, որ Հայաստանի հետ բանակցությունները կավարտվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ». Ալիև

Արխիվ

«Հույս ունենք, որ Հայաստանի հետ բանակցությունները կավարտվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի պաշտոնակցի հետ Բաքվում կայացած բանակցությունների ավարտին։

«Ես Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչին տեղեկացրել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքի մասին և հույս հայտնել, որ այդ գործընթացը կավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և մեր պատմության այս ծանր ու սև էջի շրջմամբ »,- հայտարարել է Ալիևը։

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով է Ադրբեջանում։ Երկու երկրների առաջնորդներն այսօր ավելի վաղ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է միջպետական խորհրդի նիստը։

Հայաստանի արտգործնախարարն օրերս կարծիք էր հայտնել, որ այժմ Ադրբեջանի հետ խաղաղության հնարավորություն կա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ. Տոկաև
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյան. «Այժմ մենք իսկապես խաղաղության հնարավորություն ունենք»