Վրաստանի վարչապետը Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Գեորգի Կաջայային։
Դիվանագետը, որն այդ պաշտոնում փոխարինում է Զուրաբ Աբաշիձեին, ղեկավարում էր Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանատան՝ Վրաստանի հարցերով բաժինը։
Վարչապետ Իրակլի Կոխբախիձեի փոխանցմամբ, Աբաշիձեն ինքն է ցանկացել լքել պաշտոնը, պատճառների մասին չի հաղորդվում։
Անցյալ տարվա փետրվարին Աբաշիձեն սկանդալի կենտրոնում էր հայտնվել իր և ռուս բանագնաց Գրիգորի Կարասինի հետ հեռախոսազրույցի գաղտնազերծման ֆոնին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում հրապարակվել է Կարասին-Աբաշիձե զրույցի ձայնագրությունը,որում դիվանագետները խոսում են նաև Հայաստանի մասինԸստ հրապարակված ձայնագրության՝ Կարասինն իր վրացի գործընկերոջն է զանգահարել տեղեկացնելու, որ Մոսկվայում պատրաստվում են երկու երկրները կապող նոր ճանապարհ կառուցել։
«Այն պետք է Կրանսոդարի երկրամասից անցնի Վրաստան՝ դեպի պայամանականորեն Հարավային Օսիայից ձախ ընկած հատված», - ասել էր Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով ռուս բանագնացը։
Աբաշիձեն հաստատել էր ձայնագրության իսկությունը և պնդել, որ դրանում սկանդալային ոչինչ չկա։ Վրացական ընդդիմության շրջանում կոշտ արձագանք հարուցած այդ միջադեպից հետ կողմերը նոր բանակցությունների մասին չեն հաղորդել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թբիլիսին Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնման հնարավորություն դեռ չի տեսնում