Թուրքիայում 33 հոգի է ձերբակալվել, նրանք կասկածվում են «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապ ունենալու մեջ, հայտնել է ներքին գործերի նախարարը։
Ալի Երլիքայան հայտնել է, որ նրանք ենթադրաբար ահաբեկչություններ էին նախապատրաստում մարտի 31-ին կայանալիք տեղական ընտրություններից առաջ, նրանց մոտ հայտնաբերվել են զենք, գումար, տարբեր փաստաթղթեր։