Եվրոպական հանձնաժողովը մտադիր է մարտ ամսվա ընթացքում Կիևին տրամադրել 4.5 միլիարդ եվրո, իսկ ապրիլին՝ 1.5 միլիարդ, Կիև կատարած այցի ընթացքում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը։
«Մինչև ամսվա վերջ Եվրահանձնաժողովը կտրամադրի Ուկրաինային աջակցելու ծրագրի շրջանակներում առաջին մասնաբաժինը»,- ասել է Դոմբրովսկիսը։
Մինչև 2027 թվականը Եվրոպական միությունը պետք է ընդհանուր հաշվով Ուկրաինային հատկացնի 50 միլիարդ եվրո:
Դոմբրովսկիսի փոխանցմամբ՝ այդ օգնության տրամադրումը «կապված կլինի Ուկրաինայի համար ծրագրի իրականացման հետ», որի վրա Եվրահանձնաժողովն ակտիվորեն աշխատում է Ուկրաինայի կառավարության հետ։
Ծրագիրը նախատեսում է բարեփոխումների և վերափոխումների արագացված ընթացք, ինչի անհրաժեշտությունը Բրյուսելն է պնդում։
Դոմբրովսկիսը նաև հայտարարել է 2024 թվականին Կիևին 21 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնություն հատկացնելու մասին։