Մարտի 8-ի գիշերը ռուսական բանակը «Շահեդ» տեսակի 37 անօդաչուներով, С-300 մեկ հրթիռով և Х-59 տեսակի երկու հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարածքին: Ուկրաինական ՀՕՊ-ը Կիրովոգրադի, Օդեսայի, Խերսոնի, Նիկոլաևի և Խարկովի մարզերում ոչնչացրել է 37 ԱԹՍ-ներից 33-ը:
Օդեսայի մարզում վնասվել է ենթակառուցվածքային մի օբյեկտ, որը տևական ժամանակ փակ էր և չէր գործում: Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Չուգուև քաղաքում հարձակման հետևանքով 7 մարդ վիրավորվել է, նրանց թվում կա մեկ երեխա: Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլի շրջանում վնասվել է երեք առանձնատուն և մեկ կենցաղային շինություն։ Տուժածներ չկան։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հայտնել է 16 ուկրաինական անօդաչու խոցելու մասին: Մեկը խոցվել է Բելգորոդի, տասնհինգն էլ Վոլգոգրադի շրջանում, որտեղ, ըստ նահանգապետ Անդրեյ Բոչարովի, զոհեր և ավերածություններ չկան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ ՊՆ-ն հաղորդել է Վոլգոգրադի մարզում 15 ԱԹՍ խոցելու մասին